English

many– գործածում ենք հաշվելի գոյականների հետ, իսկ much– անհաշվելի գոյականների հետ։

Օրկնակ`

I have many books.

Բայց`

I don’t have much time.

Ընտրեք ճիշտ տարբերակը։

There is too much/many water in the bath tub.

How much/many brothers and sisters has Anne got?

I don’t send much/many letters nowadays.

How much/many rice do you eat per week?

I put too much/many salt /աղ/ in the soup.

How much/many people were at the party?

My grandfather does not have much/many hair, anymore.

How much/many plates do we need?

Լեզուն կտրած ծիտիկը

Վաղուց պատահած բան է… Ասում են՝ մի չար պառավ ուզում է ճերմակեղենը օսլայի, մի քիչ օսլա է դնում ամանի մեջ։

Հարևանի ձեռնասովոր ծիտը գնում է օսլան կտցահարում։ Պառավը վրա է հասնում։

— Ա՜յ դու անպիտան արարած…— բարկանում է վրեն ու բռնում է լեզուն կտրում։

Ծիտիկը թռչում է գնում։ Հարևանուհին լսում է, որ իր սիրելի ծիտիկի լեզուն կտրել են։ Սաստիկ վշտանում է. վեր է կենում իր մարդու հետ ճամփա է բռնում, սար ու ձոր ընկնում, որ իմանա, թե ո՛ր կողմը թռավ իր ծիտիկը։

Մարդ ու կնիկ գնում են ու ձեն տալի.

— Ո՞րտեղ է լեզուն կտրած ծիտիկը։ Լեզուն կտրած ծիտիկը ո՞րտեղ է կենում։

Վերջապես գտնում են ծիտիկի տունը։

Ծիտիկը որ տեսնում է իր հին տերն ու տիրուհին իրեն տես են եկել, ուրախանում, աշխարհքով մին է լինում։ Ներս է հրավիրում, շնորհակալություն է անում առաջվա տեսած լավությունների համար ու պատիվ է տալի։ Սեղան է բաց անում, էնքան ձուկն ու գինի է լցնում, որ էլ դատարկ տեղ չի մնում։ Կինը, որդիքն ու թոռներն էլ ոտի վրա ծառայում են։

Վերջը ինքն էլ բաժակը մի կողմն է շպրտում ու վեր կենում ծտավարի պար գալի։ Ու էդպես ուրախ անց են կացնում ամբողջ օրը։ Իրիկունը որ ընկնում է, պառավները խոսք են բաց անում, թե իրենց տուն գնալու ժամանակն է։ Էստեղ ծիտիկը գնում է երկու ուռի զամբյուղ է բերում, ասում է.

— Ա՛յ, էս երկու զամբյուղը, մինը թեթև, մյուսը ծանր, որը կուզեք՝ ընտրեցեք ձեզ համար։

Հյուրերը, թե`

— Մենք պառավ մարդիկ ենք. բեր մեզ թեթևը տուր, ավելի լավ է, հեշտ կտանենք, ծանրն ի՞նչ ենք անում։

Առնում են թեթև զամբյուղն ու վերադառնում տուն։ Տանը ասում են.

— Բեր մի բաց անենք, տեսնենք ի՞նչ կա մեջը։

Բաց են անում ի՞նչ են տեսնում՝ էլ ոսկի, էլ արծաթ, էլ անգին քար, էլ թոփերով մետաքսեղեն… էն տեսակ մի բան, որ իրենց օրում իսկի մտքներովն էլ չեն անցկացրել։ Քանի հանում են, էնքան ավելի շատ է մնում մեջը։

Անվե՜րջ-անհատնում։

Ու միանգամից հարստանում են։

Էս բանը լսում է ծիտիկի լեզուն կտրող չար պառավը։ Նախանձում է հարևանների բախտին։ Հարց ու փորձ է անում, թե որտեղ է կենում լեզուն կտրած ծիտիկը, տեղն ու ճամփեն սովորում է։

— Ես էլ կերթամ ծիտիկի մոտ,— ասում է ու ճամփա ընկնում։

Գնում է գտնում։ Դարձյալ ծիտիկը երկու զամբյուղ է բերում ու ասում.

— Ահա երկու զամբյուղ, մինը ծանր, մյուսը թեթև, որն ուզում ես, ջոկի քեզ համար։

Պառավը միտք է անում՝ որ միջի գանձն ինչքան շատ լինի, զամբյուղն էլ էնքան ծանր կլինի, ասում է՝ բեր ծանր զամբյուղը տուր ինձ։

Շալակում է ծանր զամբյուղն ու ճամփա ընկնում դեպի տուն։

Զամբյուղը քարի պես ծանր է լինում, տանելը դժվար։ Տնքալով տանում է։

Ծիտիկները ետևից մտիկ են անում ու ծիծաղում։

Տանում է տուն։ Տանում է, ագահ-ագահ բաց է անում։

Բաց է անում թե չէ՝ աղմուկով դուրս են թափում այլանդակ–անճոռնի չար ոգիները, տեղն ու տեղը խեղդում չար պառավին։

Գործնական քերականություն

4․ Դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:


Մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ։

5․ Բառերը դարձրու հոգնակի և խմբավորիր

Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:

եր-ով վերջացողներ-Դասեր, լուրեր, քարեր, տետրեր, վագրեր, արկղեր, հուշեր, մազեր, փայտեր, սնկեր, աչքեր։

ներ-ով վերջացողներ-Գրիչներ, հիշողություններ, տղաներ, կողմնացույցներ, ցուցատախտակներ, լեզուներ, կակաչներ։

English

Հետևյալ բառերով կազմել նախադասություններ օգտագործելով Present Simple Tense ,  Present Continuous Tense ժամանակաձևերը։/put, have, see, say, give, come, go, take, do, can, eat, drink/
Presents Simple Tense


I put book on the table.
I have a phone.
I see computer.
I say the word.
I give the pan.
I come home.
I go to school.
He take the paint.
She does her lessons.
We can play.
We eat the breakfast.
She drink water.


Present Continuous Tense
I am puting book on the table.
I am having a phone.
I am saying the word.
I am giving the pan.
I am coming home.
I am going to school.
He is taking the paint.
She is doing her lessons.
We are eating the breakfast.
She is drinking water.

Հովհաննես Թումանյան․ Մայրը

Կարդա՛ և կատարիր առաջադրանքները։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

1․ Տեքստից դուրս գրիր 10 գոյական։
Դուռ, բույն, ծիծեռնակ, սրահ, ձու, ճուտ, սիրտ, կտուր, կտուց, մայր։

2․ Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով դրված 5 գոյական։
Սրտեր, ընկերներ, կտուցներ, երեխաներ, ճուտեր։

3․ Տեքստից դուրս գրիր եզակի թվով դրված 5 գոյական, ապա դարձրու հոգնակի։
Դուռ-դռներ, ծիծեռնակ-ծիծեռնակներ, բույն-բներ, կտուր-կտուրներ, ձող-ձողեր։

Թվի մաս գտնելը

  1. Գտի՛ր նշված թվի մասը
  • 162-ի 1/9 մասը
    162։9×1=18
  • 2000-ի 1/10 մասը
    2000:10×1=200
  • 420 դրամի 1/6 մասը
    420:6×1=70դրամ
  • 21 ժ-ի 1/3 մասը
    21:3×1=7ժ
  • 360 լ-ի 1/12 մասը
    360:12×1=30լ
  • 480 կմ-ի 1/16 մասը
    480:16×1=30կմ
  1. Ջրավազանում կար 9600 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի քառորդ( ¼ ) մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
    Լուծում՝
    1) 9600։4×1=2400
    2) 9600-2400=7200
  2. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 1/20 մ = 5 սմ
  • 1/8 տ = 125 կգ
  • 1/20 ժ = 3 ր

4.Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։
60×4=240

5. Անահիտը գնել էր 800գ  շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։
Լուծում՝
800:2×1=400
Պատ․՝ 400գ շաքարավազ

6. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի  1/5  մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։
Լուծում՝
1) 500:5×1=100
2) 500-100=400
Պատ․՝ 400կմ

7. Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:  
1) 40×2=80
2) 80:8×1=10

8. Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։ 
9-4=5
Պատ․՝ 5 մաս

Тест на правила этикета

. Перед тем как начать разговор, нужно:
топнуть ногой;
сплюнуть;
улыбнуться;
перекреститься.
2. Какая улыбка считается красивой?
злая;
ехидная;
искренняя;
печальная.
3. Когда можно очень громко смеяться над другим человеком?
когда он упал;
когда он спит;
когда он ест;
никогда;
всегда.
4. Какая улыбка подходит каждому человеку?
для каждого улыбка индивидуальна; добрая;
от сердца;
все перечисленное;
ничего из перечисленного.
5. Что значит «улыбка от души»?
добрая;
искренняя;
счастливая;
все перечисленное;
ничего из перечисленного.
6. Что может вызвать улыбку?
отличная оценка; хорошая погода;
пение птиц;
все перечисленное;
ничего из перечисленного
.Тест «Едем в общественном транспорте»
1. Как вести себя на остановке?
Спокойно ждать в очереди;
забегать в транспорт без очереди;
ждать транспорт на дороге;
все перечисленное;
ничего из перечисленного.
2. В какие двери нужно заходить, а в какие выходить?
В переднюю выходить, а в заднюю входить;
В заднюю выходить, а в переднюю входить;
Когда в какую захочется;
Все перечисленное;
Ничего из перечисленного.
3. Для кого предназначены первые 5 мест?
для пассажиров с детьми;
для инвалидов;
для беременных женщин;
все перечисленное;
ничего из перечисленного.
4. Кому нужно оплачивать проезд?
Кондуктору;
водителю;
другому пассажиру;
все перечисленное;
ничего из перечисленного.
5. Кому нужно уступать место?
пассажирам особой категории;
инвалидам;
маленьким детям;
все перечисленное;
ничего из перечисленного.
6. Для чего нужны поручни? (բազրիքներ)
чтобы за них держались;
для красоты;
у них нет практического применения;
все перечисленное;
ничего из перечисленного.
7. Что нежелательно делать в общественном транспорте?
жевать жвачку;
грызть семечки;
есть мороженое;
все перечисленное;
ничего из перечисленного.
8. Когда нужно продвигаться к выходу?
За одну остановку до вашей;
за три остановки;
когда подходит кондуктор;
нужно стоять все время у выхода.
все перечисленное;
ничего из перечисленного.

Дополнительная работа:
Сочините сказку про невоспитанность (вашим героем может быть и мальчик, и девочка, и любое животное).



Жил был один кот его звали Груша, он очень невоспитанный. А казался очень милым, но это не- правда. Один раз его хозяин ему сказал что едет отмечать день рождения у одного мальчика и что не может взять его с собой, но кот сказал что будет себя хорошо вести и хозяин доверился ему. Пошли они в месте в кафе где нужно отмечать у мальчика день рождения, пока что всё шло хорошо, но он стал бегать по столу и плохо себя вести. Хозяин и он пошли домой и хозяин начал учить кота хорошим манерам. С тех пор кот стал очень воспитанным.

Գործնական քերականություն

1․ Տրված բառերից առանձնացրու գոյականները․

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

2․ «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»
 բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի
Ի՞նչ-Մանկություն, գագաթ, առյուծ

3․ Տրված բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

Պարան-պարաններ

Սեղան-սեղաններ

Սիրտ-սրտեր

Շուն-շներ

Գիրք-գրքեր

Դասարան-դասարաններ

Գետ-գետեր

Բառարան-բառարաններ

Գորգագործության մասին

•Հնուց տարածված է եղել Մերձավոր Արևելքում, Իրանում, Միջին Ասիայում, Կովկասում, Հայաստանում։ Գորգագործության մեջ օգտագործվել է ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել։ Դասական գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։ Հենքի մեկ կամ երկու թելի (հայկական գորգերում՝ երկու թելի) վրա կապվում է առանձին հանգույցը, որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրը։ Գորգի լայնությամբ, կողք-կողքի, կապում են հանգույցները(վերջիններիս գույնը պայմանավորված է զարդանկարով և գորգի դաշտի գույնով), որոնց յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո մատներով քաշում, նստեցնում են հանգույցները, հետո աջից ձախ և ձախից աջ անց են կացնում միջնաթելը հենքի մեկ ու մեջ թելերի միջոցով և կտուտիչով(կոփիչ, թելատու) կտուտում։ •19-րդ դարի վերջից գորգերն արտադրում են մեքենաներով, որ ավելի արտադրողական է, սակայն ձեռքի գորգերը, գեղարվեստական արժեքով և ամրությամբ գերազանցում են մեքենայականին։ •Հայաստանում թել ներկելու համար օգտվել են հանքային, կենդանական(որդան կարմիր) և հատկապես բուսական(տորոն, դեղնածաղիկ, ընկույզի, սոխի կեղև և այլն)  ներկերից։  Գույներն ամրացվել են հանքային նյութերով։

Մաթեմատիկա

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։
    120:6×4=80
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։
    180:3×5=300
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։
    240:40×6=36
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։
    250:5×4=200
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
    10×2:10=2
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
    1000:4×3=750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
    100×3:5=60
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։
    60×4:6=4
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։
    24×5:6=20
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։
    1000×3։10=300
  11. Գտիր մետրի  3/5 մասը։
    100:5×3=60
  12. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։
    60×2:3=40
  13. Գտիր թվի նշված մասը։
    450-ի   2/9-րդ մասը
    450:9×2=100
    280-ի  5/7-րդ մասը
    280:7×5=200
    300-ի  7/10-րդ մասը
    300:10×7=210
    480-ի  5/6-րդ մասը:
    480:6×5=400
  14. 1/6 ժ= 10ր
  15. 1/4 կմ = 250մ
  16. 1/6 օր = 4ժ
  17. 1/4 տարի = 3ամիս
  18. 1/25 ց = 4կգ
  19. 1/5  մ = 20սմ:
  20. 3/4  ժ= 45ր
  21. 3/10  կմ = 300մ
  22. 5/6  օր = 20ժ
  23. 5/6  տարի = 10ամիս
  24. 3/4 ց = 75կգ
  25. 7/10  մ = 70սմ:
  26. Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։
    1) 20:5×3=12
    2) 20-12=8
    Պատ․՝ 8 մատիտ