Բնագիտություն․ Ամփոփում

Ընթացքը`

1.Տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը
Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ճամփորդապատում
Բնագիտություն
ԳԵՏԵՐԻ և ԼՃԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ
Բնագիտություն․ Գետեր
Բնական պաշարներ
Օգտակար հանածոներ․ առաջադրանք
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Ամփոփիչ առաջադրանքներ
Ավստրալիա․ առաջադրանք
Հարավային Ամերիկա։ Առաջադրանք․
Հյուսիսային Ամերիկա․ Առաջադրանք
Աֆրիկա։ Առաջադրանքներ․
Եվրասիա։ Առաջադրանքներ․
Մայրցամաքներ և օվկիանոսներ․ առաջադրանքներ
Իմ կենդանու մասին
Ես կուզեի ավելացնել Հնդկական փղերի մասին։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Հետքրքիր-Բնական պաշարներ
Դճվար-ԳԵՏԵՐԻ և ԼՃԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ
Հեշտ-Օգտակար հանածոներ․ առաջադրանք

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Մենք սերմեր ենք ցանել, բույսեր ենք աճացրել, փոքրերի համար փորձեր ենք կատարել և այլն։ Ես սովորեցի այդ ամենը։

5.Ինչ հայրենագիտական մեկօրյա (քաղաքից դուրս, թանգարաններ) ճամփորդությունների ես մասնակցել։ Տեղադրիր հաշվետու հղումները։
Ճամփորդապատում

6.Ինչ եռօրյա ճամբարների ես մասնակցել։ Որը կառանձնացնեիր, առաջարկներ, տեղադրիր հաշվետու պատումի հղումը։
Ես չեմ մասնակցել եսօրյա ճամբարներին։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

8. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին։

9. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։

Պլաստիկ շշի վրա ոչ մեծ անցքեր բացեք։ Ձեռքով փակելով անցքերը,  ջուր լցրեք  և կափարիչով փակեք շշի բերանը։ Հեռացրեք ձեռքը շշի վրայից։ Ի՞նչ եք նկատում։ Այժմ զգուշությամբ բացեք շշի կափարիչը և փորձեք բացատրել դիտարկվող երևույթը։

10. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
8 կամ 9

Ճամփորդապատում

Մենք այօր գնացել ենք Երկրաբանական թանգարան և այտեղ տեսել ենք՝ մի փղի ոսկոռներ, որը սառցադաշտային էր։ Ես անյտեղ տեսել եմ տարբեր քարեր, կառալներ, միտեորիտներ, նաև տեսել եմ ՀՀ օգտակար հանածոները։ Դիտել ենք փղերի մասին ֆիլմ։ Ինձ ամենաշատը դուր եկավ մետաղական բիսմութը։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը դեպի Երկրաբանական թանգարան։

Մաթեմատիկա․ Թեստ

Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1․Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
1) 6054
2) 6504
3) 6405
4) 6045
2․Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
1) 11560
2) 697
3) 663
4) 40
3․Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ:

12341) 82) 23) 264) 82

4․Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8, 538, *35:
1) 4
2) 6
3) 7
4) 8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ *1գ:

12341)3 2)4 3)5 4) 6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:

12341)312 2)36 3)84 4)212

7. Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 36 սմ
2) 72 սմ
3) 288 սմ
4) 576 սմ

8. Ո՞ր դատողությունն է սխալ:

12341) Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է:2) Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է:3) 320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից:4) 399 թիվը փոքր է 401-ից:

9. Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
1)
2) 5մ
3) 12մ
4) 75մ

10. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
9999-100=9899
Պատ.`9899

11. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

45:9+85= 90

12. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
Պատ` 1819

13.Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 218, 318, 518, 818, .........: Պատ.1218

14. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220 մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

1) 220×100=2200
2) 2200+40=2240
3) 2240:4=
Պատ.`2200սմ

15. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

1Պատ.`………………

Մայրենի․ Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայն փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    12 տոննա
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Աֆրիկական և հնդկական
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր:
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    Բարի-բարեսիրտ, մեծ-վիթխարի, նուրբ-քնքուշ, թակարդ-որոգայթ։
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    Դժվար-հեշտ, ծանր-թեթև, շոգ-ցուրտ, հիվանդ-առողջ։
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Հնդկական—փիղ

Լավ— ընկեր

Փոքր— ձագ

Մեծ—կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—Դուրս գալ սենյակից

                             Ողջունել—ողջունել ընկերոջը

                             Վերցնել—վերցնել աման

                            Ներս քաշել—ներս քաշել դուռը

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

․․․կենդանին սնվում է ․․․․խոտով։

Այս հսկա կենդանին սնվում է տերևներով ու խոտով։

Մայրենի․ Թեստային աշխատանք

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:


Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
    5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    Շատ-քիչ, մեծ-փոքր, բարձր-ցածր, արագ-դանդաղ։

    8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    Ագռավներ, թռչուններ։

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Խելացի, միասեր։

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Կինոֆոտո AVATAR (վերլուծություն)

Մենք նայել ենք ֆիլմ, որի անունը AVATAR է։ Նրանք ապրում էին մի անտառում, բայց նրանց վրա հարձակվում էին չար AVATAR-ներ։ Ընտանիքը որոշեց, որ պետք է գնա ուրիշ տեղ, բայց մայրը չեր ուզում։ Հայրը համոզեց մայրիկին և նրանք գնացին ուրիշ տեղ։ Ի սկզբանե նրանց այնտեղ հանդիպեցին վատ, հետո նրանք ընկերացան։

Իմ դուր եկած մասը դա` երբ, որ ի սկզբանե վատ հանդիպեցին, բայց ժամանակ անց նրանք ընկերացան։

English

Ann — Hello Yana, my name is Ann.

Yana — Hello Ann.

Ann — How’s the weather today in your country?

Yana — Today the weather in Yerevan is sunny, but in the evening it is rainy.

Ann — What do you wear when it’s sunny?

Yana — When it’s sunny I wear my nice light clothes․

Ann — And when it’s rainy?

Yana — When it’s rainy I wear my nice warm clothes, my nice jacket and take an umbrella․

Ann — Okay Yana, tank you. Goodbye.

Yana — Goodbye

Մայրենի․ Թեստ 1

  1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ),  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արծաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:        Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալ) Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ- ի՞նչ լողակ

Արծաթե- ինչպիսի՞- արծաթե

Հարյուր- ի՞նչքան- հարյուր

Ճախրում են- ի՞նչ են անում- ճախրում են

6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:
Թռչող ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետր։
Իհարկե թռչող ձկներին ի տարբերություն թռչունների օգնում է նրանց պոչը։
Թռչող ձկների տարօրինակ տեսք է տալիս նրանց սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները:
Այս տեսակի ձկները արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: