Մայրենի․ Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայն փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    12 տոննա
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Աֆրիկական և հնդկական
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր:
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    Բարի-բարեսիրտ, մեծ-վիթխարի, նուրբ-քնքուշ, թակարդ-որոգայթ։
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    Դժվար-հեշտ, ծանր-թեթև, շոգ-ցուրտ, հիվանդ-առողջ։
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Հնդկական—փիղ

Լավ— ընկեր

Փոքր— ձագ

Մեծ—կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—Դուրս գալ սենյակից

                             Ողջունել—ողջունել ընկերոջը

                             Վերցնել—վերցնել աման

                            Ներս քաշել—ներս քաշել դուռը

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

․․․կենդանին սնվում է ․․․․խոտով։

Այս հսկա կենդանին սնվում է տերևներով ու խոտով։

Մայրենի․ Թեստային աշխատանք

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:


Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
    5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    Շատ-քիչ, մեծ-փոքր, բարձր-ցածր, արագ-դանդաղ։

    8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    Ագռավներ, թռչուններ։

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Խելացի, միասեր։

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Մայրենի․ Թեստ 1

  1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ),  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արծաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:        Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալ) Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ- ի՞նչ լողակ

Արծաթե- ինչպիսի՞- արծաթե

Հարյուր- ի՞նչքան- հարյուր

Ճախրում են- ի՞նչ են անում- ճախրում են

6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:
Թռչող ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետր։
Իհարկե թռչող ձկներին ի տարբերություն թռչունների օգնում է նրանց պոչը։
Թռչող ձկների տարօրինակ տեսք է տալիս նրանց սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները:
Այս տեսակի ձկները արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի:

Իմ կարդացած գիրքը․ Ձնեմարդը

Ես կարդացել եմ մի գիրք, որի անունը Ձնեմարդ է։

Շա՜տ հետաքրքիր գիրք է։

Մի բակում ապրում էր մի ձնեմարդ՝ անունը Փաթիլ, նա ոչ մեկից չէր վախենում բացի ձյուն մաքրող մեքենայից, մեկը նրան պատմել էր,թե ոնց էր այդ ձյուն մաքրող մեքենան իր ընկերոջը կերել։

Ամանորին հաշված օրեր էին մնացել, այդ պատճառով էլ քիչ երեխաներ էին բակ իջնում և Փաթիլը մնում էր մենակ, հանկարծ եկավ մի շուն, նրանք ընկերացան և որոշեցին այդ շան անունը դնել Ընկեր, շունը համաձայն էր։ Ընկերը գնաց ուտելիք փնտրելու և Փաթիլը մնաց մենակ։

Ընկերը օգնում է Փաթիլին,որ նրան չտանի ձյուն մաքրող մեքենան, բայց Ընկերը կորում է, քանի որ նրան բռնում է Ձմեռ Պապը և գցում պարկի մեջ, որ նվիրի մի բալիկի, ում անունը Պստո էր և իրենից ուզել էր նվեր շուն։ Փաթիլը սկսում է փնտրել ընկերոջը, բայց չի գտնում։ Հետո պարզվում է, որ շունը Ձմեռ Պապը նվիրում է հենց Պստոյին։

Հետո Պստոն բացեց նվերը և այնտեղից թռավ Ընկերը, Պստոն և Փաթիլը շատ ուրախացան, ապա հայտնվեց Ձմեռ Պապը։

Պստոն ասաց,- ուռա՜ ես շուն ունեմ։

Ընկերը ասեց,- ուռա՜ ես տեր ունեմ։

Փաթիլը ասաց,- ուռա՜, բա ե՞ս։

Ձմեռ Պապը ասաց,- իսկ դու կլինես իմ օգնականը, նվերները կվերցնես և ծխնելույզով կիջնես տուն ու նվերը կդնես տոնածառի տակ։

Փաթիլը ասաց,- բա որ սևանա՞մ, բա որ վառվե՞մ։

Ձմեռ Պապը ասաց,- մի վախեցիր, դու վառվող պտուղը չես, գնացինք։ Նրանք թռան մի երկիր, որտեղ միշտ ձյուն է գալիս, ու ձյուն մաքրող մեքենաներ չկան։

Այսպիսով արդեն բոլորը շա՜տ-շա՜տ ուրախ էին։ Երկնքից երեք փաթիլ ընկավ։ Գուցե՞ ձնեմարդ պատրաստենք դրանցից, որ մի նոր պատմություն սկսվի։

Մայրենի․ Նախապատրաստական թեստ

Կարդա´ տեքստը, լրացրու՛ բաց թողնված տառերը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

1․Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.

  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

3.Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը: Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

5.Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

6. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Սև, սպիտակ

7.Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորըՃիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

8.Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

9.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրեր, ձիեր

10. Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:

11. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

12.Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Քաղցր արջուկ

Մի մեծ անտառում իր ծնողների հետ ապրում էր մի փոքրիկ արջուկ, որը շատ էր սիրում ուտել քաղցր-քաղցր մեղրը։ Մի օր որոշում է գտնել իրեն ընկեր և վերջապես ընկերանում է մի մեծ մեղվի հետ, նրանք ամենալավ ընկերներն էին: Մի անգամ արջուկը իր ծնողների հետ պետք էր տեղափոխվեր ուրիշ անտառ, այդ ամենը իմացավ մեղուն և տխրեց։ Արջուկը ասաց, որ ինքը կվերցնի մեղվին իր հետ, և արջուկի ծնողները համաձայնվում են։ Երբ բոլորը հավաքեցին իրենց իրերը և պատրաստ էին գնալու, մեղուն վերցրեց իր հետ 10000կգ մեղր և նրանք գնացին ուրիշ անտառ։ Ամեն օր մեղուն և արջուկը միասին ուտում էին 1կգ մեղր և հաշվեցին, որ, եթե ամեն օր ուտեն 1կգ, մեղրը կհերիքի 10000 օրվա համար։ Երևի մեղուն և արջուկը շատ լավ մաթեմատիկա գիտեին և կարողանում էին հաշվել։

Մայրենի

Աշխատանք 2.Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
    Ամաչկոտ նապաստակ, քաղցր արջուկ, հոգնած աթոռ, լուսավոր ժամացույց, ճաշոտ կրիա, հուզված գլուխ։
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
    Քաղցր արջուկ
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ (աքլորի անունից)

Ես մի օր կտուրս բարձրացա, որ աշխարհ տեսնեի։ Վիզս ձգեցի, բայց բան չտեսա․ դիմացի սարը խանգարում էր։

Այդ ժամանակ հարցրեցի Քուչոյին, նա ասաց, որ ինքն էլ չգիտի։
Որոշեցինք միասին գնանք՝ աշխարհ տեսնենք։
Գնացինք, գնացինք, իրիկունը հասանք մի անտառ։ Գիշերը մնացինք էնտեղ։ Քուչոն պառկեց մի թփի տակ, իսկ ես բարձրացա մոտիկ ծառին, քնեցինք։

Լուսադեմին ես կանչեցի՝ ծուղրուղո՜ւ։

Կանչս լսեց աղվեսը և եկավ իմ մոտ և ասաց՝ բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
Ասացի, որ գնում ենք աշխարհ տեսնելու, աղվեսը ասաց, որ լավ բան ենք մտածել։
Ասաց, որ ուզում է մեր հետ գալ։
Ես ասացի, որ պետք է իմ ընկերոջը հարցնել։
Այդ ժամանակ ես զգացի, որ աղվեսը ինչ-որ բան է մտածում։
Հենց որ տեսավ շանը՝ վազելով փախավ։
Ես ասացի,- կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էի տալիս ես։
Աղվեսը, որ փախավ, ծիծաղեցի և ասացի շանը, որ քեզնից վախեցավ։